Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի դատարանում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ HDP-ի պատգամավոր Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի դատարանում մասնակցել է KCK (Քրդստանի համայնքների միություն) գործով դատավարությանը, որի ժամանակ էլ ձերբակալվել է։
Դիարբեքիրի քաղաքապետ եղած տարիներին Օսման Բայդեմիրի աջակցությամբ վերանորոգվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, Դիարբեքիրի մուտքի մոտ տեղադրվել հայերենով «Բարով եկաք Դիարբեքիր» ցուցանակը։ Օսման Բայդեմիրը Հայոց ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից և այցելել Երևանում Ցեղասպանության հուշահամալիր։