Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային
26.01.2017 | 11:17

Հունվարի 23-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։ Մինչ Հայոց ցեղասպանությունը հերքողները կոչ են անում նախագահ Թրամփին և նրա թիմին երաշխավորել, որ նրա վարչակազմը չի ճանաչի ցեղասպանությունը, Թրամփի կառավարության թեկնածուներն իրենց կարծիքն են բարձրաձայնում այդ հարցի վերաբերյալ:

Պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին՝ պետքարտուղարի թեկնածուն ասել է. «1915-ի ողբերգական վայրագությունները շարունակում են ցավոտ հարց մնալ Հայաստանի և Թուրքիայի միջև, և ԱՄՆ-ի շահերից է բխում երաշխավորել խաղաղ և կայուն հարաբերությունների երկու երկրների միջև։ Եթե թեկնածությունս հաստատվի, կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»,- ասել է Թիլերսոնը։ Նա մտահոգությունն է հայտնել Թուրքիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վերջին գործողությունների կապակցությամբ։ «Կրոնական ազատությունը առանցքային ամերիկյան սկզբունք է և միջազգային խաղաղության և կայունության հարցում կարևոր գործոն: Թեկնածության հաստատման դեպքում ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության և նրանց մշակութային ժառանգությունների նկատմամբ հարգանքը խթանելու հարցում»,- հավելել է նա:


ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ ներկայացուցիչ Նիքի Հեյլին Սենատում լսումների ժամանակ, անդրադառնալով հարցին, թե կնպաստի՞, որ ԱՄՆ-ը իր անունով կոչի Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես երբեք չեմ վարանի մատնանշել այն երկրները, որոնց գործողությունները հակասում են ԱՄՆ արժեքներին և խախտում են մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը»։

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ