Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրով. «Հույս ունեմ, որ Թրամփը ուրիշ երկրների գործերին չի խառնվի»

Լավրով. «Հույս ունեմ, որ Թրամփը ուրիշ երկրների գործերին չի խառնվի»
26.01.2017 | 15:58

Երեկ ՌԴ Պետդումայում քննարկվում էին ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավման հարցերը։ Կառավարության ժամին պատասխանելով հարցերին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարքների վարպետ է և հավելել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կարողանում է պայմանավորվել և միշտ՝ հօգուտ Ռուսաստանի։


«Կրեմլն այսօր չունի պատրանքներ, որ առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, և տեղի կունենա երկրորդ վերաբեռնավորումը»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ ժամանակ և լուրջ աշխատանք է պետք ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնելու համար։ Լավրովը հույս է հայտնել, որ Թրամփը կկատարի խոստումները և չի խառնվի ուրիշ երկրների գործերին։ «Այո, ես հույս ունեմ, որ արտաքին ասպարեզում նա կգործի այնպես, ինչպես նախկինում հայտարարում էր, ուրիշ երկրների գործերին չի խառնվի և հավելյալ խնդիրներ ԱՄՆ-ի համար չի ստեղծի»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով.- «Օբամայի օրոք ՈՒկրաինայի իշխանություններն այնքան էլ ինքնուրույն չէին գործում և ավելի շատ լսում էին իրենց ամերիկացի տերերին՝ ԱՄՆ նախկին նախագահին և փոխնախագահին»։

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ