Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2018-ին Հայաստանում Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
Հանձնաժողովը, որի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, փոխնախագահը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, եռամսյա պարբերականությամբ Հայաստանի նախագահին կզեկուցի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին։