Հունվարի 26-29-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում հունվարի 26-29-ին սպասվում է ձյուն, հունվարի 30-ին՝ առանց տեղումների եղանակ:
Հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով: Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ: Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: