Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեքսիկայի նախագահը գուցե հետաձգի ԱՄՆ այցը

Մեքսիկայի նախագահը գուցե հետաձգի ԱՄՆ այցը
26.01.2017 | 16:07

Մեքսիկայի նախագահն ամենայն հավանականությամբ կհետաձգի հաջորդ շաբաթ նախատեսված այցը Վաշինգտոն, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց երկու երկրների միջև պատ կառուցելու հրամանագիրը՝ հաղորդում է Associated Press-ը:

«Ես իմ վերջնական որոշումը կկայացնեմ, երբ Վաշինգտոնում գտնվող մեքսիկացի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնեն իրենց զեկույցը»,- հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոն՝ ընդգծելով, որ իր երկիրը չի վճարելու ոչ մի պատի կառուցման համար:


Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ի ժողովրդի բարեկամն է և ցանկություն ունի համաձայնության գալ ԱՄՆ կառավարության հետ:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ