Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը պատմել է «միջուկային ճամպրուկը» ստանալուց հետո զգացողությունների մասին

Թրամփը պատմել է «միջուկային ճամպրուկը» ստանալուց հետո զգացողությունների մասին
26.01.2017 | 16:10

Ամերիկյան բալիստիկ հրթիռներն արձակելու «ոսկե» կոդը ստանալը սթափեցնող է՝ ABC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երբ նրանք բացատրում են, թե ինչ է դա նշանակում և ինչ ավերածությունների մասին է խոսքը, դա շատ է սթափեցնում։ Ինչ-որ առումով շատ-շատ սարսափելի է»,-ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ զգացումի պատճառով անքնություն չի ունենա և կկարողանա հաղթահարել պատասխանատվությունը։


«Ոսկե կոդերը», որոնք գրված են քարտի վրա, թույլ են տալիս ԱՄՆ նախագահին ռազմավարական միջուկային հրթիռներ արձակելու հրաման տալ։

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ