Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ պատ կառուցել երկու երկրների միջև։ BBC-ի փոխանցմամբ՝ Նետոն հայտարարել է, որ Մեքսիկան չի վճարի պատի կառուցման համար։
Նա շատ է ցավում ԱՄՆ նախագահի որոշման համար և հավելել, որ «Մեքսիկան պատերին չի հավատում»։ Մեքսիկայի կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվող իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։