Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է մասնակցել Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջսիրիական բանակցություններին.
«Մենք դեռ որոշում չենք ընդունել, թե որ մակարդակով ենք մասնակցելու, սակայն անկասկած է, որ մասնակցելու ենք միջազգային բոլոր բանակցություններին, որոնք կլրացնեն Աստանայի ձևաչափը և հանդիսանում են նրա շարունակությունը՝ Սիրիայի ժողովրդին օգնելու ու նրա տառապանքներին վերջ դնելու համար։ Մենք Աստանայի ձևաչափը կամ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափը չենք որակում որպես Ժնևյան կամ այլ բանակցություններին փոխարինող։ Երեք երկրները փորձում են լրացնել գոյություն ունեցող ձևաչափերը»։ Անսարին կարևորել է ՄԱԿ-ի դրական ու արդյունավետ դերը Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու փորձերում։