Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հերմինե Նաղդալյան. Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք Սիրիայի բարբարոսական ավերածություններից հետո

Հերմինե Նաղդալյան. Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք Սիրիայի բարբարոսական ավերածություններից հետո
26.01.2017 | 23:39

Հունվարի 26-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի հրատապ քննարկման ձևաչափով «Իրավիճակը Սիրիայում և ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով ելույթների ժամանակ ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանին չի հերիքել հարցի քննարկմանը հատկացված ժամանակը և նա ելույթը փոխանցել է ԵԽԽՎ քարտուղարություն.

«Սիրիայում և դրանից դուրս ծավալվող իրավիճակը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար, քանի որ մենք ապրում ենք Մերձավոր Արևելքի անմիջական հարևանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կատարած հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց՝ տարածաշրջանում և դրանից դուրս:


Պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն իր քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա: Անհնար է կանխատեսել, թե ռազմական գործողությունների շարունակությունը ինչ ավերածությունների կարող է հանգեցնել: Զոհերի համադրումը սարսափեցնող է՝ շուրջ կես միլիոն սպանված, 4 մլն փախստական և ավելի քան 7 մլն ներքին տեղահանվածներ: Սրանք ոչ թե պարզապես թվեր են, անհատական մարդկային կյանքեր են: Այս ծանր իրավիճակում մենք ողջունում ենք հաստատված հրադադարի ռեժիմը, և հույս ունենք, որ կհանգեցնի տևական խաղաղության:


Բռնությունները Մերձավոր Արևելքում չեն շրջանցել հայերին՝ ավանդական համայնքներից մեկին՝ Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում: Նրանցից շատերը կորցրել են իրենց կյանքը ահաբեկչական հարձակումների և ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները ավերվել են:


Երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ հարյուր տարի առաջ, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականները ապաստան են գտել բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին ստիպված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվով երրորդ խոշորագույն ընդունողը Եվրոպայում:
Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել փախստականների աջակցման և ինտեգրման ուղղությամբ: Մենք առաջարկել ենք փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության և քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգերը: Պետությունը աջակցում է նրանց բիզնեսի ստեղծման հնարավորությամբ, ապահովում երկարաժամկետ բնակության վայրով, անվճար բժշկական օգնությամբ և կրթաթոշակով: Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեք անդրադառնա Սիրիայի փախստականների, փախստականների և նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին:


Եվս մեկ շեշտադրում` մենք ողջունում ենք Կիպրոսի նախաձեռնությունը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի իր նախագահության ընթացքում՝ դիտարկելու մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն: Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում՝ Սիրիայի շուրջ տեղի ունեցած բարբարոսական ավերածություններից հետո՝ Պալմիրան, Հալեպի Ցիտադելը ցայտուն օրինակներ են: Որպես աշխարհի քաղաքացիներ, մենք պատասխանատու ենք և պետք է յուրաքանչյուր ջանք գործադրենք ՝ կանխելու մշակութային օբյեկտների ոչնչացումը թե պատերազմական և, թե հատկապես՝ խաղաղության ժամանակահատվածում»:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ