Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոսկվան զգուշությամբ է արձագանքում Սիրիայի վերաբերյալ Թրամփի նախաձեռնությանը

Մոսկվան զգուշությամբ է արձագանքում Սիրիայի վերաբերյալ Թրամփի նախաձեռնությանը
27.01.2017 | 00:09

Ռուսաստանը զգուշավորությամբ է արձագանքել Սիրիայում փախստականների և տեղահանվածների համար անվտանգության հատուկ գոտիներ սահմանելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը: Մոսկվայում ասել են, որ ամերիկացիներն այդ առաջարկի և դրա հնարավոր հետևանքների հարցը չեն քննարկել: Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հատուկ գոտիներ ստեղծել Սիրիայում, ինչը թույլ կտա կրճատել միգրանտների ներհոսքը ԱՄՆ:

«Կարևոր է, որ նախաձեռնությունը չվատթարացնի փախստականների վիճակը Սիրիայում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ