Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը «ամոթի նավ» է անվանում «Ծովակալ Կուզնեցով»-ը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը «ամոթի նավ» է անվանում «Ծովակալ Կուզնեցով»-ը
27.01.2017 | 00:12

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը «ամոթի նավ» է անվանել «Ծովակալ Կուզնեցով» ռուսական ավիակիրը, որը Սիրիայի գործողություններից հետո Ռուսաստան վերադառնալու ճանապարհին անցել է Լա Մանշի նեղուցով:

Բրիտանական առափնյա պաշտպանության նավերը հսկում են ռուսական ռազմանավի տեղաշարժը: «Ծովակալ Կուզնեցով»-ի վրա տեղակայված մարտական օդանավերը հրթիռակոծել և ռմբահարել են Սիրիայի տարածքը:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ