Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կայանալու է փետրվարի 10-ին Վաշինգտոնում:
Կողմերը պետք է քննարկեն Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության ճակատագիրը այդ առևտրային միավորումից դուրս գալու Թրամփի որոշման ֆոնին։ Մոտ ժամանակներս Աբեն և Թրամփը հեռախոսազրույց կունենան, որ վերջնականապես հաստատեն հանդիպման օրակարգը: