Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները հունվարի 31-ին կսկսեն բանավեճերը Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ: Հարցի քննարկման և եզրափակիչ քվեարկության գործընթացը պետք է ավարտվի փետրվարի 8-ին:
Ժամանակացույցի մասին խորհրդարանի անդամներին հայտնել է Համայնքների պալատի նախագահ Դևիդ Լիդինգտոնը: Համայնքների պալատում գործընթացի ավարտից հետո Brexit-ի գծով պլանների քննարկումը կսկսվի Լորդերի պալատում: