ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, որ պատրաստվում է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու ամերիկյան վիզաների տրամադրումը մուսուլմանական երկրներից ժամանողների համար:
«Ինձ մեծացրել են կաթոլիկ հավատքով, այնուհետև ես անցել եմ բողոքականության, իսկ ավելի ուշ պարզել, որ իմ հարազատները հրեա են եղել։ Այժմ ես պատրաստ եմ դառնալ մուսուլման՝ ի նշան զորակցության»,- գրել է 70-ամյա նախկին պետքարտուղարը Twitter-ում։ Օլբրայթը հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է բաց մնա ցանկացած հավատքի և ծագման մարդկանց համար։