Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է զգուշանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Կողմ արտահայտվելով Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պետք է Կրեմլի հետ խոսեն ուժի դիրքերից։
«Այնպիսի հարաբերություններ պետք է ձևավորվեն Ռուսաստանի հետ, որ համագործակցությունն ավելի հավանական լինի, քան՝ հակամարտությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։