Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Հունաստանը ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունի։ Մեղադրանքի պատճառը հունական դատարանի որոշումն է, որը հրաժարվել է Թուրքիային հանձնել անցած հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող 8 զինվորականների։
Հունաստանի դատարանը եզրահանգել է, որ Թուրքիան հնարավոր է անարդար վարվի մեղքը չընդունող զինվորականների հետ։