Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քուվեյթի դեսպան. «Էմիրից ստացել եմ ՀՀ-ի հետ բազմակողմ կապերի զարգացման հանձնարարական»

Քուվեյթի դեսպան. «Էմիրից ստացել եմ ՀՀ-ի հետ բազմակողմ կապերի զարգացման հանձնարարական»
27.01.2017 | 16:17

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուֆ ալ Էնեզիին և բարձր է գնահատել Հայաստան- Քուվեյթ քաղաքական փոխգործակցությունը, կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: «Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որ երկու երկրների ներդրումային կառույցների միջև ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսավարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ»,- նշել է վարչապետը: Նա դեսպանին առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը:


Դեսպան Նաուֆ ալ Էնեզին ընդգծել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Նա կարևորել է տնտեսական կապերի խորացումը՝ ավելացնելով, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ և Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ: «Պատրաստ ենք քննարկել և Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- նշել է Քուվեյթի նորանշանակ դեսպանը՝ հավելելով, որ Քուվեյթի էմիրից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացման հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է անհրաժեշտ ջանքեր:
Երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ