Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչ
27.01.2017 | 16:18

ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հավանություն է տվել «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին՝ ուղարկելով ՀԱՊԿ երկրների վավերացմանը՝ ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշման մեջ համաձայնեցվել է այն երկիրը, որի ներկայացուցիչը հանդիսանալու է կազմակերպության գլխավոր քարտուղար: Դա Հայաստանն է: Նաև որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը ընտրվելու է 3 տարով»,- ասել է նա: ՀԱՊԿ մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ որոշումը քննարկվելու է 2017-ի ապրիլին՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովում: Զայնետդինովի խոսքով՝ եթե բոլորը հավանություն տան նախագծին, կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար։ «Հարցը, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը, պետք է ուղղել հայկական կողմին»,- ընդգծել է նա։


ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվեր դեռ 2016 -ի հոկտեմբերին Երևանի գագաթնաժողովում, սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղափոխվեց դեկտեմբեր և չքննարկվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ