Միլանի դատախազությունը վերսկսել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդեպ հետաքննությունը անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով վկաներին կաշառելու կասկածանքով, հայտնում է La Repubblica-ն: Համաձայն հետաքննության նյութերի, Բեռլուսկոնին իր անձնական հաշվապահ Ջուզեպպե Սպինելիին հանձնարարել է կանխիկ գումար փոխանցել հետաքննության մեջ գտնվող աղջիկներին, որ ստեն «Ռուբիի դատական գործի» ընթացքում: Հետաքննության տվյալներով 2016-ի սեպտեմբերից մինչև վերջերս Բեռլուսկոնին Սպինելիի միջոցով 4 աղջիկների 2-3 հազար եվրո է փոխանցել: