ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն ավանդական չինական օրացույցով տոնվող Նոր տարվա նախաշեմին չինացիներին կոչ է արել սիրել իրենց ընտանիքները և ընկերներին, բարոյական բարձր հատկանիշներ ցուցաբերել և ջանասիրաբար աշխատել հանուն հայրենիքի բարօրության:
«Չինաստանի ժողովուրդը միշտ գնահատել է սերն ու բարձր բարոյականությունը»,- ասել է նա հունվարի 26-ի երեկոյան` Պեկինի ազգային հավաքների տանը, որտեղ ներկա է եղել երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը: «Անկախ նրանից` ինչքան եք զբաղված աշխատանքով, մի մոռացեք ձեր հարազատներին, ընկերներին և սիրելիներին: Սիրո հարցում չի կարելի երեսպաշտ, հավակնոտ կամ դաժան լինել»: Նա նաև ասել է, որ չինացիները ոչ միայն մեծ երազանքներ ունեն, այլև քրտնաջան աշխատանքի ոգի են ցուցաբերում իրականացնելու համար: