Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել և ԻՊ-ը ոչնչացնել

Թրամփը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել և ԻՊ-ը ոչնչացնել
27.01.2017 | 18:23

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և համատեղ ջանքերով «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու մտադրությունը:

Հունվարի 27-ին Fox News հեռուստաընկերության եթերում նա ասել է. «Մենք պետք է համերաշխ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ, ինչպես և մյուսների հետ: Հնարավոր է, որ դա մեզ չհաջողվի, բայց մենք կփորձենք… Եթե մենք բարելավենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա հիանալի կլինի: Դա լավ կլինի Ռուսաստանի համար, լավ կլինի մեզ համար»:

ԻՊ-ը նա որակել է «իսկական հիվանդություն»: CNN-ը հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին: Թրամփը հունվարի 26-ին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ. «Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռևս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ