Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ

Էրդողանը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ
27.01.2017 | 18:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին: «Ես ցանկություն ունեմ հանդիպել պարոն Թրամփի հետ։ Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի թուրք-ամերիկյան հարաբերություններին գնահատական տալը։ Արդյոք այժմ լավ են աշխատում մեր ռազմավարական կապերը։ Մենք պետք է առողջացնենք դրանք»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ հանդիպմանը։ Hurriyet-ը մեջբերել է նրա խոսքերը.

«ԱՄՆ-ը և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց չի կարելի ասել, որ հարաբերությունների ներկայիս մակարդակը համապատասխանում է դաշինքի անդամ երկրների համերաշխությանը։ Իհարկե, այս կապակցությամբ մենք ուզում ենք նաև ավելի լավ իմանալ՝ ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունը»։

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ