Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Դատարանի որոշման մեջ նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը: Օրենքում Հայոց ցեղասպանության մասին ուղղակի հիշատակում չի եղել:
Օրենքը նախատեսում էր մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակել «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40 000 եվրոյով:
Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի ընդունած օրենքը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը։ Թուրքական կազմակերպությունները դիմել էին Սահմանադրական դատարան օրենքը չեղարկելու պահանջով։