Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եղբայրական ՈՒկրաինան այժմ կռվում է իր անկախությամ համար։ Գիտաշխատողների հետ հանդիպմանը նա ասել է. «Մենք անկախությունը էժան գնով ձեռք բերեցինք, բոլոր ժողովուրդները կռվել են, այսօր կռվում է եղբայրական ՈՒկրաինան։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի կռիվ լինի։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք»: Նա նշել է, որ Մինսկի անկախության պայքարի գլխավոր ուղղությունն անցնում է էկոնոմիկայով, այլ ոչ թե ռազմական կամ քաղաքական ոլորտով։