ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներին: Նա ասել, թե հանդիպումների հաղորդագրություններին ավելացնելու տեղեկատվություն չունի:
«Դա շատ զգայուն թեմա է, բանակցությունները եղել են և կառուցողական, և ներառել են տարբեր կոնկրետ գաղափարներ կարգավորման առաջընթացի ուղղությամբ»,- ասել է Մարիա Զախարովան: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և այդ հարցով շփումները անտարակույս կշարունակվեն: