Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիայի քրդերի Սահմանադրությունը

Սիրիայի քրդերի Սահմանադրությունը
28.01.2017 | 01:28

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը սիրիացի քրդերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ կներկայացնեն Սիրիայի՝ որպես դաշնային հանրապետության, սահմանադրական նախագիծ: «Սահմանադրությունը, որը մենք պետք է ներկայացնենք, դաշնային սահմանադրություն է, որն արդեն կա Սիրիայի հյուսիսում: Սա տարբերվում է Ռուսաստանի առաջարկած սահմանադրությունից, դա մեր տեսլականն է»՝ ասել է քրդական «Դեմոկրատական միության» ներկայացուցիչ Աբդելսալամ Ալին: Նրա խոսքով՝ սիրիացի քրդերը դիտողություններ ունեն Սիրիայի համար Ռուսաստանի առաջարկած սահմանադրության վերաբերյալ:


«Իհարկե, կան դիտողություններ, դա սկզբնական սևագրությունն է, որը պետք է քննարկվի ու ճշգրտվի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ