Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը կզանգահարի Մերկելին

Թրամփը կզանգահարի Մերկելին
28.01.2017 | 01:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհեռախոսեն շաբաթ օրը: Խոսակցության հիմնական թեման կդառնա Ռուսաստանի և ՈՒկրաինայի նկատմամբ քաղաքականությունը: Առայժմ հայտնի չէ, թե կքննարկվի Ռուսաստանի պատժամիջոցների չեղարկումը: Politico-ի լրագրող Սյուզան Գլասերը Թվիթերում գրել է, որ Թրամփի վարչակազմը, հավանաբար, պատրաստվում է միակողմանի հանել ՌԴ պատժամիջոցները:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԶԼՄ-ում հայտնված տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել հակառուսական պատժամիջոցները, ոչ պաշտոնական են: «Այդ մասին ոչինչ հայտնի չէ. որքանով ես հասկանում եմ, տեղեկությունը հիմնավորված չէ, չգիտեմ, թե որքանով է համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ