ԳԴՀ նոր ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ տրանսատլանտյան կապերը կմնան Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Գաբրիելի կարծիքով՝ պոպուլիստական շարժումները հենվում են մարդկանց վախերի վրա՝ խոստանալով ազգային նոր առաջնահերթություններ, սակայն այդ ուղղությամբ շարժվելը մեծագույն սխալ է: Նա կարծում է, որ Գերմանիան պետք է վստահորեն վերաբերվի ԱՄՆ-ում կատարվող փոփոխություններին: Նա նաև ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման հույս է հայտնել առաջիկայում: