Պաղեստինի նախագահի ռազմավարական գծով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտարարել է, որ իր երկիրը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության փոխանցած 221 մլն դոլարը: «Օբամայի կառավարության նշանակած վերջին գումարը մենք արդեն ստացել ենք: Նրանք արդեն փոխանցել են այդ փողերը»,- ասել է քաղաքական գործիչը:
«Մենք հույս ունենք, որ Թրամփի կառավարությունը կշարունակի քաղաքականությունը, որը վարում էին նրան նախորդողները»,- ասել է Մահուդ Աբասի խորհրդականը: The Times of Israel-ը հայտնել էր, որ Թրամփը սառեցրել է Պաղեստին փոխանցվող 221 մլն դոլարը: