ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար՝ Twitter-ում գրել է Atlantic Council վերլուծական կենտրոնի աշխատակից Ֆաբրիս Պոտյեն։
«Աղբյուրները հաղորդում են, որ Թրամփի վարչակազմը պատրաստել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու նախագահի հրամանագիր»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ Մոսկվայի, Բեռլինի, Վաշինգտոնի միջև բանակցությունները տեղի կունենան շաբաթ օրը։ Հակառուսական պատժամիջոցները չեղարկելու տեղեկատվությունը հաստատել է նաև Politico-ի աշխատակից Սյուզեն Գլասերը։
«Մի քանի աղբյուրներ հաղորդել են, որ ըստ հրամանագրի պատժամիջոցները կչեղարկվեն միակողմանի կարգով»,- գրել է նա։