Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելն ու Օլանդը քննարկել են Եվրամիության ներքին և արտաքին մարտահրավերները

Մերկելն ու Օլանդը քննարկել են Եվրամիության ներքին և արտաքին մարտահրավերները
28.01.2017 | 15:37

Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հանդիպումից հետո ասուլիսում նրանք նշել են, որ ԵՄ-ն պետք է համախմբվի՝ դիմակայելու արտաքին և ներքին մարտահրավերներին:


«Եվրամիությունը հայտվել է ներքին և արտաքին մեծ մարտահրավերների դիմաց և մեր համոզմամբ՝ մենք կարող ենք դրանք հաղթահարել միայն միասին»,- ասել է Մերկելը` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և հանձնառությունները: Ֆրանսուա Օլանդն ասել է. «Մենք ուժեղ ենք միայն միասնաբար և դա հատկապես հրատապ է ներկա անհանգիստ ժամանակներում»:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ