Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փակվել են Վայք - Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը

Փակվել են Վայք - Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը
28.01.2017 | 15:42

Հունվարի 28-ին` ժամը 06:00-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Վայք - Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները:


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Հունվարի 28-29-ին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում հունվարի 28-29-ին, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Հունվարի 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ