Սուրբ գահն անհանգստացած է ազդանշանից, որ աշխարհին տալիս է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներգաղթյալների հոսքի կանխման նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլանով՝ Վատիկանի դիրքորոշումն արտահայտել է կարդինալ Փիթեր Տարկսոնը, որ ամբողջական մարդկային զարգացման խթանման նախարարության ղեկավարն է:
«Խոսքը ոչ միայն Մեքսիկայի, այլև աշխարհին ուղղվող ազդանշանի մասին է, Սուրբ գահն անհանգստացած է և հույս ունի, որ Եվրոպայում ոչ ոք չի հետևի այդ օրինակին»,- ասել է նա։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ պատ կառուցող մարդը չի կարող իրեն համարել բարի քրիստոնյա։ Հովվապետը բազմիցս իր քարոզներում կոչ է արել օգնություն ցուցաբերել փախստականներին և ընդունել ներգաղթյալներին։