Հունվարի 25-ին Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Սաբահ Խալիդ ալ-Սաբահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Քուվեյթցի դիվանագետն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել երկխոսություն սկսելու ուղերձ՝ Քուվեյթը ցանկանում է միջնորդական դեր է ստանձնել երկու երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ արաբական երկրների ու Իրանի միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացում: