ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է անորոշ ժամանակով արգելել սիրիացի փախստականների մուտքը ԱՄՆ, կասեցնել մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների այցերը ԱՄՆ։ Խոստանալով պաշտպանել երկիրը «օտարերկրյա ահաբեկիչներից»՝ Թրամփը հրամայել է 90 օրով կասեցնել ներգաղթը մահմեդական բնակչություն ունեցող յոթ երկրներից, մինչև ներգաղթողների «մանրազնին ստուգման» մեխանիզմների ստեղծումը։
Յոթ երկրներն են Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ բացառություն է սահմանել Սիրիայի քրիստոնյաների համար, որ, Թրամփի խոսքով, հետապնդումների են ենթարկվում իրենց հայրենիքում։
«Մենք ցանկանում ենք ընդունել միայն այն մարդկանց, ովքեր աջակցում են մեր երկրին և սիրում են մեր ժողովրդին»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրիստոնեական CBN ալիքին տված հարցազրույցում հայտարարել է. «Քրիստոնյաները Սիրիայի բնակչության այն խումբն են, որն ամենաշատն է տուժել իսլամիստ ահաբեկիչների գործողություններից»: «Սիրիացի քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքը սարսափելի էր: Սիրիացի քրիստոնյաների համար գրեթե անհնարին էր մուտք գործել ԱՄՆ տարածք: Փոխարենը, եթե մահմեդական ես` կարող ես մուտք գործել ԱՄՆ»,- հայտարարում էր ԱՄՆ նախագահը: