Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի հետ
29.01.2017 | 14:23

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնական այցով ժամանել է Անկարա: Թուրքիայի մայրաքաղաքում կայացել են Թերեզա Մեյի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի բանակցությունները: Մեյը կհանդիպի նաև Բինալի Յիլդիրիմի հետ:


Բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներն են Մերձավոր Արևելքում ստեղծված կացությանն ու ահաբեկչության դեմ պայքարի հեռանկարները, Կիպրոսի կարգավորումը, երկկողմ ապրանքաշրջանառությունը մեծացնելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ