Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սեյրան Օհանյանը դրական է գնահատում ՊՆ նոր ղեկավարության գործունեությունը

Սեյրան Օհանյանը դրական է գնահատում ՊՆ նոր ղեկավարության գործունեությունը
29.01.2017 | 14:31

Բանակը կայացած կառույց է և օրըստօրե զարգանում է, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Եվ այսօր էլ, մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ կամաց-կամաց առաջ է ընթանում»,- նշեց նա: Նախկին նախարարի խոսքով, բանակի թիկունքը պետք է ամուր լինի, որպեսզի բանակի թիկունքը ամուր լինի, պետք է տնտեսության մեջ լինեն ոլորտային զարգացումներ: «Կարծում եմ, որ այսօր կառավարման համակարգում բավական լուրջ խնդիրներ կան և այդ խնդիրները պետք է միասնաբար լուծվեն»,- ասաց Օհանյանը:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ