Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ընդունում է, որ բանակում ապրիլյան պատերազմից առաջ թերություններ են եղել, որոնք այսօր շտկված են:
Հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Լևոն Մնացականյանը նշեց, որ բոլոր մեղավորները պատժվել են. «Այսօր և սպառազինության, և նյութատեխնիկական մասով ունենք առաջընթաց: Դիրքերի բարելավման ամրապնդման աշխատանքները շարունակվում են, դրանք շարունակական են: Բոլոր թերությունները շտկվել են, մեղավորները պատժվել են»,-ասաց նա: