Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
29.01.2017 | 21:58

Ժամը 14:00-ի դրությամբ Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: Ժամը 14:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով, փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Մասիս-Արտաշատ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:


Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բաղրամյանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ