Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զարիֆ. Թրամփի միգրացիոն քաղաքականությունն անվանել է նվեր ծայրահեղականներին

Զարիֆ. Թրամփի միգրացիոն քաղաքականությունն անվանել է նվեր ծայրահեղականներին
29.01.2017 | 22:15

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ միգրացիոն քաղաքականության խստացման համար, որի շրջանակներում ժամանակավորապես արգելվում է մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Զարիֆը իր թվիթերյան էջում գրել է. «Թրամփի հակամուսուլմանական հրամանագիրը պատմության մեջ կմտնի որպես հսկայական նվեր ծայրահեղականներին և նրանց կողմնակիցներին»: Նա հավելել է, որ Իրանի վիզա ունեցող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին թույլատրված է մուտքը այդ երկիր:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ