Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Մերկելը համոզված է, որ ահաբեկչության դեմ ակտիվ պայքարը, որը, անշուշտ, անհրաժեշտ է, հիմք չէ որոշակի ծագման կամ դավանանքի մարդկանց կասկածելու համար»,- ասել է Զայբերտը: