Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նյու Յորքի դաշնային դատարանը կասեցրել է օդակայանից արտաքսման որոշումը

Նյու Յորքի դաշնային դատարանը կասեցրել է օդակայանից արտաքսման որոշումը
30.01.2017 | 11:43

Նյու Յորքի դաշնային դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի մուտքի վիզա ունեցողների կամ փախստականների արտաքսումը, որ անելանելի դրության մեջ են հայտնվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի քանի մահմեդական երկրների քաղաքացիների ներգաղթն արգելելու որոշումից հետո:


Դատավոր Էն Դոնելլին արգելել է սահմանապահներին հետ ուղարկել մարդկանց, որ ԱՄՆ են ժամանել վավեր վիզաներով, փախստականների հաստատված դիմումներով և «այլ անհատների, որ օրենքով իրավունք են ստացել մուտք գործել ԱՄՆ»: Այս որոշումը կայացվեց, երբ Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունը (American Civil Liberties Union) Նյու Յորքի օդանավակայանում պահված երկու իրաքցիների անունից հայց ներկայացրեց դատարան:

Միության պնդմամբ, դատարանի որոշումը կտարածվի մինչև 200 մարդկանց վրա, որ այժմ պահվում են ԱՄՆ օդանավակայաններում: Ազգային անվտանգության վարչությունը հայտարարել է, որ այս որոշումը չի ազդի Թրամփի որոշման իրականացման վրա:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ