Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թերեզա Մեյ. Մեծ Բրիտանիան համաձայն չէ ԱՄՆ ներգաղթը կասեցնելու որոշման հետ

Թերեզա Մեյ. Մեծ Բրիտանիան համաձայն չէ ԱՄՆ ներգաղթը կասեցնելու որոշման հետ
30.01.2017 | 11:44

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ՝ ԱՄՆ ներգաղթը կասեցնելու վերաբերյալ: «Մենք համաձայն չենք այսպիսի մոտեցման հետ, և սա այն որոշումը չէ, որը մենք կընդունեինք: Մենք ուսումնասիրում ենք այս որոշումը՝ հասկանալու ինչ նշանակություն ունի, որոնք են իրավական հետևանքները և հատկապես, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա»,- Թերեզա Մեյի խոսնակի հայտարարությունն է մեջբերում «Ռոյթերզը»:

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Թերեզա Մեյը ավելի չեզոք հայտարարություն էր արել՝ նշելով, որ Վաշինգտոնն է պատասխանատու փախստականների վերաբերյալ իր քաղաքականության համար: Այս հայտարարության համար Մեյին քննադատեցին իր կուսակիցները:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ