Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը առաջադրել է դաշնային կանցլերի թեկնածու: Սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ գերմանացի սոցիալ-դեմոկրատները որոշել են, որ Շուլցն է գլխավորելու նախընտրական ցուցակը:
«Մենք պայքարելու են հանուն արդարության, որ հնարավոր լինի հաղթահարելԳերմանիայում լուրջ տարաձայնությունները»՝ հայտարարել է Մարտին Շուլցը սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն էլ հայտարարել է, որ ընտրություններում կուսակցության գլխավոր նպատակը լինելու է խորհրդարանական մեծամասնության ձևավորումը և միատարր կառավարության կազմավորումը: «Քրիստոնյա-դեմոկրատների հետ մեծ կոալիցիաների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին»,- հայտարարել է Գաբրիելը: