Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեծ Բրիտանիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը

Մեծ Բրիտանիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը
30.01.2017 | 11:48

Մեծ Բրիտանիան և Թուրքիան 120 միլիոն դոլար կծախսեն TF-X ռազմական ինքնաթիռի ստեղծման վրա՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` Անկարա այցի շրջանակներում:

Նրանք պայմանավորվել են ջանքեր գործադրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացնելու ուղղությամբ: «Մեր նպատակն է երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ցուցանիշը 15 միլիարդ դոլարից հասցնել 20 միլիարդի»,- Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ