Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ իրանցիներին վիզա չտրամադրելու համար

Իրանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ իրանցիներին վիզա չտրամադրելու համար
30.01.2017 | 11:49

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի և ևս 6 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու որոշման կապակցությամբ՝ հայտնում է «Իրնա» գործակալությունը:


Շվեյցարիայի դեսպանը Իրանում ներկայացնում է նաև ԱՄՆ-ը՝ Վաշինգտոնն ու Թեհրանը դիվանագիտական կապեր չունեն: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել էր, որ ԱՄՆ-ի բոլոր այն քաղաքացիները, որ արդեն իսկ ունեն Իրան այցելելու վիզա, անարգել կարող են մուտք գործել երկիր:


«Մեր որոշումը հետադարձ ուժ չունի»,- հայտարարել էր Զարիֆը:
Նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ մահմեդական քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու որոշման համար: Զարիֆը նշել էր, որ այդ որոշումը «մեծ նվեր է ծայրահեղականներին ու նրանց աջակիցներին» և «հավաքական խտրականությունը» օգնում է ահաբեկիչների հավաքագրմանը:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ