Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ԱՄՆդեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխման հարցով՝ հայտնում է Associated Press-ը։ Վարչապետի հերթական հայտարարությունը կապված է տեղի ԶԼՄ-ների հրապարակումների հետ, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխումը իբրև թե կարգելակվի պաղեստինցիների հետ նոր հակամարտության բռնկման պատճառով։
«Ես ցանկանում եմ միանշանակ պարզաբանել մեր դիրքորոշումը, որը միշտ եղել է և կմնա նույնը՝ ԱՄՆ դեսպանատունը պետք է գտնվի այստեղ՝ Երուսաղեմում»,- ասել է Նեթանյահուն։
Նա հույս է հայտնել, որ ի վերջո երկրում բոլոր դեսպանատները կտեղափոխվեն մայրաքաղաք։ «Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, և ճիշտ կլինի այնտեղ ոչ միայն ԱՄՆ դեսպանատունը, այլև բոլոր դեսպանատները տեղափոխելը։ Հավատացած եմ, որ ժամանակի հետ դրանց մեծ մասը կտեղափոխվի Երուսաղեմ»,- եզրափակել է Նեթանյահուն։