Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայի սոցիալիստների նախագահի թեկնածու

Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայի սոցիալիստների նախագահի թեկնածու
30.01.2017 | 12:50

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության՝ պրայմերիզների երկրորդ փուլում հաղթել է Բենուա Ամոնը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 58,65 տոկոսը, Մանուել Վալսի օգտին՝ 41,35 տոկոսը՝ կիրակի երեկոյան հայտարարել է սոցիալիստների նախնական ընտրությունների անցկացման բարձրագույն մարմնի նախագահ Տոմա Կլեյը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop խմբի հաշվումների համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցել է մոտ 2 մլն ընտրող: 2011-ին սոցիալիստների նախնական ընտրություններին մասնակցել էր 2,8 մլն ընտրող:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ