Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Վրաստանում չեն բացառել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը
30.01.2017 | 12:50

Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան և Թբիլիսին կարող են վերադառնալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։


«Թբիլիսին պատրաստ է Պրահայում շարունակել երկխոսությունը պրակտիկ հարցերի շուրջ և Ժնևի միջազգային քննարկումները»,- մեջբերում է «Իզվեստիան» Աբաշիձեի խոսքերը։ ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը ողջունել է Թբիլիսիի դիրքորոշումը։ Աբաշիձեն նաև նշել է, որ Կարասինի հետ նոր հանդիպում տեղի կունենա փետրվարի սկզբին։ Դիվանագետները մտադիր են քննարկել առևտրա-տնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունը և հումանիտար խնդիրներ։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ